Լրատվամիջոցի վրա հարձակումը ոչ մի կերպ հնարավոր չէ արդարացնել
Ես չգիտեմ, թե ով կարող է կանգնած լինել այդ հարձակումների հետեւում, բայց համոզված եմ, որ չնայած մեղավորների անձին, իրավապահ մարմիններին կհաջողվի կարճ ժամանակում նրանց հայտնաբերել եւ ձեռնարկել դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով «Ժողովուրդ» թերթի խմբագրության եւ Armlur.am կայքի վրա կազմակերպված հարձակումները:
Նրա խոսքով՝ այս հանցագործությունը ոչ մի կերպ հնարավոր չէ արդարացնել: «Կարեւոր չէ՝ ով է դա իրագործել եւ ինչ նպատակներով: Նման վարքագիծն անթույլատրելի է»,- շեշտեց Մակունցը՝ հավելելով, որ չափազանց կարեւոր է պարզել չարամիտներին եւ նրանց դրդապատճառները, քանի որ դա կարող էր շատ բան պարզաբանել եւ հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել:
Միաժամանակ, խորհրդարանական մեծամասնության ղեկավարը նշեց, որ իրեն անհանգստացնում է այն հանգամանքը, որ իրավախախտները բավական հաճախ են քողարկվել եւ իրենց ու իրենց գործողություններն արդարացրել տարատեսակ հայտարարություններով՝ շրջապատին ապացուցելով, որ ավելի վաղ մասնակցել են այս կամ այն հասարակական շարժումներին ու քաղաքական գործընթացներին, ներառյալ 2018 թվականի հեղափոխությունը։ «Բայց չէ՞ որ հեղափոխության արժեքները չեն դավանել բռնություն, հեղափոխությունն այդ ամենը մերժել է, եւ հետագա գործողությունները, հետեւաբար, չեն կարող արդարացվել ոչ մի դեպքում»,- ասել է Լիլիթ Մակունցը՝ հույս հայտնելով, որ մեղավորները խիստ պատիժ կկրեն իրենց արածի համար։
Նշենք, որ դեկտեմբերի 19-ի գիշերը «Ժողովուրդ» թերթի խմբագրությունը եւ Armlur.am լրատվական ինտերնետ-պորտալը ենթարկվել են հարձակման։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին