Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Գուցե սպանությունը կանխվեր, եթե չլիներ պատգամավորն ու նրա մտերմիկ հարաբերությունները

Newsbook.am–ը հետաքննություն է իրականացրել նախօրեին Երևանում տեղի ունեցած սպանության գործով, որը ներկայացնում ենք ստորև։

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեկտեմբերի 18-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։ Այս սպանությանը նախորդել են դեպքեր, որոնք որոշ փակագծեր են բացում կատարվածի մասին: Ստորև ներկայացնենք նախապատմությունը:

2018 թ.դեկտեմբերի 4-ին էրեբունի վարչական շրջանի Աճեմյան փողոցի 209 հասցեում գտնվող բաղնիքի տարածքում կրակոցներ հնչեցին։ Հետագայում պարզվեց, որ հիվանդանոց էին տեղափոխվել երեք անձ, որոնցից երկուսը ոտքի շրջանում ստացած հրազենային վնասվածքով, իսկ մեկը սուր կտրող ծակող գործիքի բազմաթիվ վնասվածքներով։ Այս իրադարձությանը հետևեցին բազմաթիվ նոր հանցագործություններ, ինչն էլ առիթ տվեց մեզ սկսելու մեր սեփական՝ այսպես կոչված հետաքննությունը։

Արդյունքում բավականին հետաքրքրական փաստերի հանդիպեցինք։ Իրավապահ համակարգում մեր աղբյուրից տեղեկացանք, որ այս դեպքից օրեր առաջ վեճի առիթ էր հանդիսացել այն, որ մի կին Արման Ապիյանին՝ Արեշի «Բաղնիքի Արմանին», պատմել էր, թե վերջինիս հասցեին վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Գևորգ Հարությունյանը։

«Բաղնիքի Արմանն» էլ որոշել էր պատժել Գևորգին. այդ նպատակով վերջինս Գևորգին և նրա երկու եղբայրներին հրավիրել էր բաղնիքի տարածքում գտնվող իր աշխատասենյակ: Նշենք, որ մինչ այդ այս անձնավորությունը տարածքում հավաքել էր բազմաթիվ անձանց՝ այդ թվում հրավիրելով սեփական որդուն։ Արդեն աշխատասենյակում Արմանը հրահանգել էր փակել դուռը և սպանել եղբայրներին։ Ներկաներից երկուսը բռնել էին Գևորգ Հարությունյանին, իսկ Սարգիս Աբգարյանը դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել վերջինիս։ Արման Ապիյանն իր հերթին հարվածներ էր հասցրել Պոտյո մականունով Պետրոս Հարությունյանին, ապա փորձել էր ինքնաձիգով սպանել վերջիններիս։ Պետրոս Հարությունյանը հասցրել էր կրակել Արման Ապիյանի ոտքերին, և եղբայրները դիմել էին փախուստի։

Բայց արի ու տես, որ տարօրինակ հանգամանքների բերումով, դեպքից հետո կալանավորվեց միայն Պետրոս Հարությունյանը, որն ամիսներ շարունակ մնաց կալանքի տակ։ Միայն այն բանից հետո, երբ նրա եղբայրը՝ Հակոբ Հարությունյանը ցուցմունք տվեց՝ մանրամասն նկարագրելով եղելությունը, Պետրոս Հարությունյանը գրավի դիմաց ազատ արձակվեց: Սրան հաջորդեց Սարգիս Աբգարյանի կալանավորումը, որն էլ կարճ ժամանակ անց ևս ազատ արձակվեց:

Հենց այստեղ է. որ մի շարք իրողություններ են առաջ գալիս։ Պարզվում է՝ մինչ վերոնշյալ անձի ցուցմունք տալը՝ տեղեկանալով, որ վերջինս պատրաստվում է ցուցմունք տալ, այրում են նրան պատկանող ավտոբուսը: Դրանից մի քանի օր անց «Բաղնիքի Արմանի» որդու գլխավորությամբ հարձակվում են Հակոբ Հարությունյանի վրա, նրան ծեծի ենթարկում, կոտրում ձեռքը և թալանում։ Արդեն աշնանը, օրը ցերեկով, Արման Ապիյանի մտերիմներից «Սիցիլ» մականունով Արմեն Սարգսյանը կրակոցներ է արձակում Պետրոս Հարությունյանին պատկանող այդ պահին բազմամարդ օբյեկտներից մեկի վրա։ Դրանից էլ մի քանի օր անց ինքնաձիգով նույն անձը քսանից ավելի կրակոց է արձակում բնակելի շենքի նկուղային հարկում գտնվող, կրկին Պետրոս Հարությունյանին պատկանող տարածքի վրա։ Անպատիժ մնալով և համոզվելով, որ Հակոբ Հարությունյանը չի հրաժարվում իր ցուցմունքներից «Բաղնիքի Արմանի» մյուս մտերիմները Տիգրան Մեծ պողոտայի վրա փորձում են սպանել Պետրոս Հարությունյանին, ինքնաձիգի մի ամբողջ մագազին արձակելով վերջինիս ավտոմեքենայի և համապատասխան տարածքի ուղղությամբ։

Թե ինչո՞ւ այս ամենին չեն արձագանքել իրավապահները և ինչո՞ւ են չարագործներն անպատիժ մնացել՝ ունեն իրենց պատճառները։

Մեր տեղեկություններով՝ «Բաղնիքի Արմանի» կինը մտերիմ հարաբերությունների ունի ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ, որն էլ, ըստ սույն տիկնոջ իր շրջապատում ներկայացրած հայտարարությունների, հովանավորում է իրենց այս բոլոր գործերում։ Այստեղ կանգ առնենք, ու վերադառնանք մեր հրապարակման սկզբնամասին: Վերեւում նկարագրվածն երեկ արդեն հանգեցրեց մարդկային կորստի: ժամը 22.00-ի սահմաններում «Բաղնիքի Արմանը», նրա մտերիմ «Սիցիլ» մականվամբ Արմեն Սարգսյանն ու մի քանի այլ անձինք ծեծի են ենթարկել Արեգ Սիմոնյանին, որից հետո Արմեն Սարգսյանը հրազենով սպանել է վերջինիս: Հնարավոր է ՝ դեպքերը բոլորովին այլ ընթացք ունենային, եւ այսօր մեկ երիտասարդի կյանք խլված չլիներ, եթե իրավական պետության մասին արվող հայտարարություններն աղերս ունենային իրականության հետ: Հնարավոր է ՝ Արեգն այսօր սպանված չլիներ, եթե, օրինակ անդրանիկ քոչարյանների համար մտերմիկ հարաբերություններն ավելի չկարևորվեին, քան հեղափոխական արժեքները»։