Բոլոր այն խոզերի գլուխները, որոնք դրվել են գորգերի վրա, հերթով գլորվելու են ցեխի մեջ. Նիկոլ Փաշինյան
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո շատ քաղաքական գործիչների երկրորդ շանսն է տրվել, սակայն, որպես կանոն, այդ մարդիկ դա ընկալել են որպես թուլություն. «Դա կա նաև քաղաքական ուժերի կողմից՝ ինձ պաշտոն տուր, թե չէ հեսա ասուլիս կանեմ, պաշտոն տուր, թե չէ ցույց կանեմ, ինձ բիզնեսի ոլորտ տուր, թե չէ հարցազրույց կտամ, կասեմ, թե ինչ վատ պրոցեսներ են կատարվում, երեխուս գործի ընդունիր, թե չէ… Այդ հարաբերությունները չեն կարող լինել: Ինչքան էլ այդ մարդիկ կիսվեն, 4 մասի բաժանվեն, այդ հարաբերությունները չեն լինելու: Այն հարաբերությունները, որոնք եղել են հին իշխանությունների հետ, հիմա չեն կարող լինել: Հայաստանում քաղաքական առևտրի էջը փակված է: Սա կառավարություն է, ոչ թե շահերի բորսա»:
«Ասում են՝ խոզի գլուխը դնում ես գորգի վրա, գլորվում ընկնում է ցեխի մեջ: Բոլոր այն խոզերի գլուխները, որոնք դրվել են գորգերի վրա, հերթով գլորվելու են ցեխի մեջ: Սա չհասկանալու համար էլի պետք է մեղադրենք մեր կրթական համակարգին, որը ժամանակին մարդկանց բավարար հմտություններով չի օժտել այս պարզ ճշմարտությունները հասկանալու համար»,-հավելեց վարչապետը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին