«Սա ակնհայտ վախեցնելու, լրատվամիջոցին ճնշելու մոտեցում է»․ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Կատարվածը ակնհայտորեն գողություն չէ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը՝ մեկնաբանելով «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն ներխուժելու դեպքը։
«Սա ակնհայտ գողություն չէ, քանի որ առաջին հայացքից որևէ իր տարված չէ, բացված են միայն դարակները: Սա ակնհայտ վախեցնելու, լրատվամիջոցին ճնշելու մոտեցում է։ Փաստ է, որ ինչ-որ բան են փնտրել, բացված են բոլոր դարակները, իմ աշխատասենյակը տակնուվրա է արված, ես ամեն ինչ այս պահին կարող եմ կասկածել»,-ասաց նա։
Օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, ԱԺ պատգաավոր Թագուհի Թովմասյանն իր հերթին ասաց, որ կասկածներ ունի, որ սա էլ աղբյուր փնտրելուն ուղղված գործողություն է․ «Առաջին դեպքում վերծանել են Քնար մանուկյանի 1,5 ամսվա հեռախոսային խոսակցությունները, իսկ այս երկրորդ գործողությունը նման է աղբյուր փնտրելուն, բայց կդժվարանամ ասել՝ արդյոք սա աղբյուր փնտրելու գործողություն էր։ Ինձ համար շատ մտահոգիչ է, որ լրագրողներն այս աստիճան թիրախավորված են, փաստորեն այնպիսի իրավիճակ է, որ լրագրողները ամեն նյութ գրելիս պետք է մտածեն՝ բա որ գան, բա որ ինձ նորից տանեն, բա որ ՀՔԾ-ում նորից ցուցմունք տամ»։
Թովմասյանի խոսքով՝ կտրել են խմբագրության մուտքի տեսախցիկների լարերը, ուստի այն ըստ էության չի տեսանկարահանել։
Ավելի վաղ 168.am-ը հայտնել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնարիկ Մանուկյանի հեռախոսային զանգերը վերծանել է՝ փորձելով պարզել, թե ով է եղել ինֆորմացիայի աղբյուրը, որը լրագրողին է տվել «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները:
««Ժողովուրդ» օրաթերթը ս/թ մարտի 14, 15, 16-ին հրապարակեց գործում որպես վկա ներգրավված և հարցաքննված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի, ՊՆ նախարարի նախկին տեղակալ Գուրգեն Մելքոնյանի և ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաքննական ցուցմունքները:
Այսօր գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին