Ստյոպա Սաֆարյանը՝ Հանրային խորհրդի նախագահ
Կառավարությունը դեկտեմբերի 19-ի նիստում Հանրային խորհրդի նախագահ նշանակեց Ստյոպա Սաֆարյանին։
ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը նշեց. «Այո, ես եմ առաջադրել պարոն Սաֆարյանի թեկնածությունը եւ ուրախ եմ դրա համար: Պարոն Սաֆարյանը երկար տարիների ՀՀ-ում հանրային, քաղաքական գործունեություն է ծավալում եւ կարծում եմ, որ այս նոր կարգավիճակում նրա գործունեությունը ավելի արդյունավետ կլինի ի շահ Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի։
Իր ստեղծման օրից Հանրային խորհրդի գոյության, նպատակահարմարության հարցը միշտ էլ հարցականի տակ է եղել: Վերջին շրջանում եւս այդ թեմայով բազմաթիվ քննարկումներ կան եւ ընդդիմության, եւ իշխանության շրջանում: Իրականում շատ ծանր առաքելություն է լինելու: Դուք Հանրային խորհրդի երկրորդ նախագահն եք լինելու: Սա ըստ էության, Հանրային խորհրդի վերջին շանսն է ապացուցելու, որ ինքը որպես կառավարության խորհրդատվական մարմին իսկապես կարող է լինել արդյունավետ: Անկեղծ ասեմ, ես ինքս հավատում եմ: Այս ընթացքում ունեցել եմ էֆեկտիվ խորհրդատվական մարմին ունենալու անհրաժեշտություն: Ցավոք, իրականությունը բոլորովին այլ է եղել: Պատրաստ եմ ինձնից կախվածն անել, որ Հանրային խորհուրդը որպես այդպիսի մարմին եւ հարթակ կայանա: Թույլ տվեք ասել, որ Հանրային խորհուրդը կարող է լինել նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման հարթակ: Դա նույնպես կարեւոր ուղղություն է»,-հայտարարեց վարչապետը:
Ստյոպա Սաֆարյանն իր հերթին նշեց․ «Անկեղծ ասած, սա իմ կյանքում ամենաանսպասելի առաջարկներից մեկն է եղել, որ ես ստացել եմ: Մեծագույն պատիվ է աշխատել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության համար, նրանց շահերի համար: Մեծագույն հաճույք եւ պատիվ է աշխատել նոր Հայաստանի կառավարության գործընկերությամբ: Կփորձեմ ինձնից կախված, իմ ներուժի բոլոր հնարավորությունների շրջանակներում ապահովել կամուրջներից մեկը կառավարության եւ հանրության միջեւ: Չենք հավակնում լինել միակ կամուրջը, բարեբախտաբար դրանք շատ են: Բայց խոստանում ենք հանրության ձայնը հասցնել կառավարությանը, մեր բոլոր գործընկերներին, հասցնել ձեզ, օգտակար լինել խորհուրդներով»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին