Կառավարությունը 4 մլն դրամ կհատկացնի «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված 9 ընտանիքի
Կառավարությունն իրա այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց պետական բյուջեից 4,32 մլն դրամ հատկացնել 9 ընտանիքի։
Ըստ Կառավարության ներկայացրած նախագծի՝ առաջարկվում է սահմանել 6 եւ ավելի երեխա ունեցող եւ «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված ծնողների համար ամսական ֆինանսական աջակցության տեսակ, որն ավելի կընդգծի նրանց ունեցած ավանդը ժողովրդագրական իրավիճակի բարելավման եւ առաջընթացի գործում: Ամսական այդ ընտանիքները կստանան 40 հազար դրամ:
Նշենք, որ «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված ծնողների (ընտանիքների) թիվն ինն է, եւ նրանց տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ կտրամադրվի 4.320.0 հազար դրամ։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ներկայում ՀՀ-ում շատ քիչ ընտանիքներ են ունենում 3 եւ ավելի երեխա: Եթե 1990թ. ՀՀ-ում 3-րդ եւ հաջորդ երեխաների թիվը ընդհանուր երեխաների կարգաթվում եղել է 32 տոկոս, ապա ներկայում այդ ցուցանիշը 22 տոկոս է:
2017թ. տվյալներով՝ ՀՀ-ում ծնված 6-րդ եւ հաջորդ երեխաների թիվը կազմել է 140 երեխա, որը տվյալ տարվա ընդհանուր ծնունդների ընդամենը 0,4 տոկոսն է: Ժողովրդագրական նոր քաղաքականության առանձնահատկություններից է այն, որ ՀՀ կառավարությունը նախորդ ժամանակահատվածում գրանցված ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակի բարելավման կարեւոր ուղենիշ է սահմանել ծնելիության խրախուսումը եւ երեխաների ընդհանուր կարգաթվում 3-րդ եւ հաջորդ երեխաների ծնունդների աջակցությանն ուղղված քաղաքականությունը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին