Գալուստ Սահակյան. Մեր կուսակցությունից ով փող էր սիրում, հիմա Նիկոլ Փաշինյանին է ծառայում
Ազգային ժողովի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը գտնում է, որ գործող իշխանությունները պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անեն եւ այդպիսով իրենց կադրային խնդիրները լուծեն։ Այս մասին նա նշել է A1plus.am-ին տված հարցազրույցում:
Նրա կարծիքով՝ խորհրդարանի կազմը եւ իշխանության մեջ գտնվող այլ պաշտոնյաներ փորձառու չեն։ «Ամոթ է, մեր երկիրը չպետք է այսպիսի Ազգային ժողով ունենա։ Լավ կլիներ, այսօր գոնե Շմայսը այնտեղ լիներ, խորհրդարան կդառնար»,- ասում է նա։
Անդրադառնալով իրենց իշխանության տարիներին պաշտոնյաների կոռումպացված լինելու թեմային՝ ասում է, թե «մեր կուսակցությունից ով փող էր սիրում, հիմա Նիկոլ Փաշինյանին է ծառայում»։ Իսկ արդյոք նախկին նախագահ Սերժ Սարգսյանը կգնա՞ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, եթե անհրաժեշտության դեպքում նրան հրավիրեն։ «Եթե պետական օղակ է կանչելու, Սերժ Սարգսյանը գնալու է»,- պատասխանեց ՀՀԿ փոխնախագահը։
Գ․Սահակյանը նաեւ գտնում է, որ ԼՂՀ հակամարտության դեպքում իշխանությունները լավ չեն բանակցում։ «Ղարաբաղը ձեռքից ձեռք է գնացել, ղարաբաղյան պայմանավորվածություններն էլ չկան»,- ասում է նա։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին