Կադրային ջա՞րդ․ ԱԻ նախարարությանը դատի են տվել
«Ժողովուրդ»-ը գրում է․
«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հիմա էլ ՀՀ ԱԻՆ նախկին աշխատակիցներն են դատի տվել նախարարությանը` պահանջելով իրենց վերականգնել նախկին պաշտոններին:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ, կարծես թե, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի դեմ ինչ-որ մարդիկ են «աշխատում», ովքեր ուղղորդում են այնպիսի գործողություններ, որպեսզի ամեն կերպ վարկաբեկեն Ցոլակյանին ու նրա կայացրած որոշումները:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահին դատական հայց է ներկայացրել նախարարության դեմ ԱԻՆ փրկարար ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Ծատուրովը և ԱԻՆ աշխատակից Կարեն Գևորգյանը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ` պարզելու համար, թե ինչ է կատարվում նախարարությունում: «Ես որևէ նման տեղեկություն չունեմ` դատական հայցերի հետ կապված: Ի՞նչ կադրային ջարդի մասին կարող է խոսքը լինել, նման բան չկա: Եթե որևէ սխալ արարք թույլատրվել է, աշխատանքից ազատում եղել է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին