Շոո՞ւ թե՞ Խաժակյանին չեզոքացնելու որոշում․ ի՞նչ է կատարվում «Լուսավոր Հայաստանում»
«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` այս օրերին Աժ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում եւ խմբակցությունում ակտիվորեն քննարկվում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին ավագանու անդամությունից ետ կանչել-չկանչելու հարցը: Ըստ մեր տեղեկությունների` խմբակցության մի հատվածը կողմ է հետ կանչելուն, մյուս հատվածն էլ այլ կարծիքի է:
Մեր տեղեկություններով` լուսավորականների սրտով չէ այն, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության աղջիկ անդամների վարած քաղաքականությունը կապում են Խաժակյանի աշխատանքի հետ, սակայն այս հարցում դեռեւս վերջնական որոշում չունեն:
Այսօր խորհրդարանում արտահերթ նիստ է հրավիրված, ու գուցե այս հարցը լուսավորականները որպես օրակարգից դուրս հարց ներկայացնեն, ու, ի վերջո, ասեն` սա շոու էր, թե իսկապես որոշում ունեն Խաժակյանին չեզոքացնելու։ Ի դեպ, նրանք հանդիպում են ունեցել Դավիթ Խաժակյանի հետ ու փորձել հասկանալ նրա դիրքորոշումը, բայց թե ինչ կորոշեն, թերեւս այսօր կերեւա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին