«Իմ քայլը» մանկամսուր է հիշեցնում. Պատգամավորը ցուցադրաբար գլուխը թաքցրել է սեղանի տակ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իմ քայլը» մանկամսուր է հիշեցնում, որտեղ պարբերաբար ինչ-որ մեկը չարաճճիություն է անում։ Երեկ հերթը Վաղարշակ Հակոբյանինն էր՝ սփյուռքի նախկին նախարար, այժմ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի մոտ ընկերոջն ու համակուրսեցունը։
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի տարեկան ամփոփիչ ասուլիսն էր, որի անդամն է նաեւ Հակոբյանը։ Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հատուկ էկրանի վրա ասուլիսի սկզբում ցուցադրում էր «Կենտրոն» հեռուստաընկերության ռեպորտաժները՝ իր գործունեության մասին, թե ինչպես է գնացել Բագրատաշեն, ռուսներն ինչպես են ներկայացրել իրեն, ողջունել, ծափահարել։
Հակոբյանը ցուցադրության սկզբից սկսեց բարձրաձայն փռթկալ, ապա հռհռալ, գլուխը թաքցնել սեղանի տակ, կեսից նրան միացավ նաեւ իմքայլական Սերգեյ Ատոմյանը։ Ի վերջո, Հակոբյանը դուրս եկավ սենյակից եւ սկսեց բարձրաձայն հռհռալ միջանցքում ու վերադարձավ միայն այն ժամանակ, երբ Մելքումյանն ավարտել էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին