Ովքե՞ր են ձերբակալված ՊԵԿ պաշտոնյաները
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Դեկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի մի խումբ պաշտոնատար անձինք շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործել են մաքսային ծառայության շահերին հակառակ, մասնավորապես` չեն կատարել ներկրվող ապրանքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով մաքսային պատշաճ հսկողություն իրականացնելու, այդ թվում` իրավախախտման դեպքերը հայտնաբերելու, արձանագրելու եւ բացառելու ուղղությամբ իրենց պարտականությունները:
Այս պայմաններում Թուրքիայից Հայաստան ներկրված եւ վաճառքի համար նախատեսված ապրանքները պաշտոնատար անձանց թողտվությամբ, օրենքով սահմանված կարգով, չեն մաքսազերծվել, եւ դրանց մուտքը չի փաստաթղթավորվել: Վերոնշյալ հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող մաքսային ծառայության պաշտոնատար 6 անձինք եւ 2 քաղաքացի ձերբակալվել են: Նկատենք, որ իրավապահները չէին բացահայտել, թե ովքեր են վերոնշյալ պաշտոնատար անձինք:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել պաշտոնատար անձանց անունները: ՊԵԿ-ում տարածված լուրերի համաձայն` վերջիններս են Էրիկ Ֆարմանյանը, Վահան Շահինյանը, Տիգրան Հովակիմյանը, Տարոն Ստեփանյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին