Տեւական ժամանակ է, ինչ քաղաքացիներին ո´չ պետհամարանիշ են տալիս, ո´չ էլ տեխանձնագիր
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում ավտոմեքենաները մաքսազերծելիս քաղաքացիներին ոչ պետհամարանիշ են տալիս, ոչ էլ տեխանձնագիր: Նրանց տրամադրվում է միայն ժամանակավոր ինչ-որ թուղթ, քանի որ Հայաստանում վերջացել է ավտոհամարանիշի հումքը՝ երկաթյա թիթեղը, ու տեխանձնագրի պլաստիկը:
Եվ ամենաուշագրավն այն է, որ ազգությամբ ղազախներն ու ռուսները, որոնք համարվում են ՀՀ-ից մեքենաների պոտենցիալ գնորդ, Վերին Լարսի անցակետում խնդիրներ են ունենում: Ու այս իրավիճակը խիստ զայրացրել է մեքենաների վաճառքով զբաղվող տնտեսվարողներին, որոնք այս ընթացքում մեծ դժվարությամբ են կարողանում իրենց մեքենաները վաճառել:
Ինչո՞ւ պատրաստ չենք նման հոսքի, չէ որ բոլորին էր հայտնի՝ մեքենաների մեծ հոսք է սպասվում մինչեւ 2020 թ. դեկտեմբերի վերջ: Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ոստիկանություն, որտեղից փոխանցեցին, որ այս տարվա ներկրված տրանսպորտային միջոցների քանակի աննախադեպ աճով պայմանավորված՝ պաշտպանիչ թաղանթները հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում սպառվել են: Այսինքն՝ անպատրաստ են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին