Իշխանությունները նպատակ են սահմանել ՀՅԴ-ին վերջնականապես «արտաքսել» քաղաքական դաշտից. Մեսիջներ են իջեցնում
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին շրջանում զգալի ակտիվություն է ցուցաբերում ՀՅԴ-ն, որի նախաձեռնությամբ նոյեմբերին ականատես եղանք լուրջ ներքաղաքական գործընթացների, որին հաջորդեցին իշխանության կողմից կոշտ գնահատականներն ու տարբեր սպառնալիքները, ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ։
«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ Դաշնակցության կողմից առաջիկայում սպասվում են նոր գործընթացներ ու ակցիաներ։ Միեւնույն ժամանակ, մեր աղբյուրները պնդում են, որ իշխանությունները չեն պատրաստվում «ձեռքները ծալած» նստել եւ այդ ամենին դիտորդի կարգավիճակում հետեւել։
Ըստ տեղեկությունների՝ իշխանություններն իրենց անելիքների մասին հստակ մեսիջներ են իջեցնում իրենց սպասարկող «փորձագիտական» շրջանակների միջոցով։
Ըստ նույն աղբյուրների, գործող իշխանությունները նախատեսել են ՀՅԴ-ին զսպելու լուրջ քայլեր ձեռնարկել՝ ընդհուպ հայտնի ՀՅԴ-ականներին տարբեր արհեստական «գործերի» շրջանակներում հարցաքննությունների կանչելով ու նրանց ղեկավարած նախկին գերատեսչություններում խորքային ուսումնասիրություններ անցկացնելով, ինչպես նաեւ տարբեր ՀՅԴականներին «վերբովկա» անելու միջոցով։
Թերթին տեղեկություններ են հասել նաեւ այն մասին, որ իշխանություններն իրենց համար վերջնական նպատակ են սահմանել ՀՅԴ-ին վերջնականապես քաղաքական դաշտից «արտաքսելը», իսկ եթե հաջողվի, նաեւ գործունեության կասեցումը, ինչը ժամանակին արել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին