Կան զգալի խութեր. ո՞ւմ հետ են ռուսները կարողանում բանակցել եւ փոխզիջումների գալ
«Փաստ» թերթը գրում է.
«Տարբեր առիթներով նշվել է, որ ՀՀ գործող իշխանություններն իրենց ռուս գործընկերների հետ շփումների հետ կապված որոշակի խնդիրներ են ունենում, հիմնականում դա կապված է ՀՀ կառավարող շրջանակների՝ մինչ իշխանություն եղած ժամանակահատվածը ծավալած գործունեության հետ։
Չնայած եւ՛ Նիկոլ Փաշինյանը, եւ՛ իշխանության մյուս ներկայացուցիչները քանիցս հայտնել են, որ «հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են», սակայն անզեն աչքով էլ ակնհայտ է, որ կան զգալի խութեր։
«Փաստ» թերթի կառավարական աղբյուրը փոխանցում է, որ ներկայումս ռուսական քաղաքական շրջանակների համար հայաստանյան ներկայիս իշխանություններից ամենաընդունելի անձնավորությունը, ում հետ կարողանում են փոքրիշատե նորմալ բանակցել եւ փոխզիջումներ գտնել, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։
Ի դեպ, կառավարությունում հենց Գրիգորյանն է ԵՏՄ հարցերով ընդհանուր աշխատանքների, ինչպես նաեւ ՌԴ հետ կապված փաստաթղթերի պատրաստման պատասխանատուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին