ԱԻՆ-ում 4,5 մլն դրամի ուղղաթիռով թռիչքներ են կատարել
Արտակարգ իրավիճակների նախարարությունում 4,5 մլն դրամի ուղղաթիռով թռիչքներ են կատարել: Գերատեսչությունն այժմ կառավարության պահուստային ֆոնդից նշյալ գումարի չափով փոխհատուցում է պահանջում՝ ծառայությունների համար վճարելու նպատակով: Ծառայությունները մատուցել է «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ն:
Այս մասին Factor.am-ը տեղեկանում է կառավարության պաշտոնական կայքից: Կառավարության օրակարգ ընդգրկված նախագծից տեղեկանում ենք, որ 2019 թվականի օգոստոսի 23-ին Airbus H125/AS350B3e տիպի ուղղաթիռով 2 թռիչք է իրականացվել դեպի Կապան քաղաք, Խոսրովի անտառ: Ուղղաթիռով իրականացվող թռիչքների համար մեկ թռիչքային ժամը կազմել է 700 000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ը:
2019 թվականի օգոստոսի 24-ին Robinson R66 տիպի ուղղաթիռով թռիչք է իրականացվել դեպի Խոսրովի անտառ և ուղղաթիռով իրականացվող թռիչքների համար մեկ թռիչքային ժամը կազմել է 504 000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ը:
2019 թվականի նոյեմբերի 22-ին H125/AS350B3e տիպի ուղղաթիռով թռիչք է իրականացվել դեպի Վիշապաքար և Աժդահակ լեռ՝ մոլորված քաղաքացիներին գտնելու ուղղությամբ: Նախագծում այս թռիչքի թռիչքային ժամի արժեքը նշված չէ:
Հիշեցնենք, որ Factor.am-ը դեռ ամիսներ առաջ անդրադարձել էր այն թեմային, որ Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ն ոստիկանապետ Վալերի Օսիպյանին մինչ պաշտոնանկությունը ուղղաթիռը տրամադրել էր անվճար: Սակայն, հետաքրքիր է, որ մեկ այլ գերատեսչության ծառայությունը մատուցվել է վճարովի:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին