Ուկրաինայի քաղաքացիները 2020 թվականի մարտի 1-ից Ռուսաստանի տարածք կարող են մտնել միայն արտասահմանյան անձնագրերով
Ուկրաինայի քաղաքացիները 2020 թվականի մարտի 1-ից Ռուսաստանի տարածք կարող են մտնել միայն արտասահմանյան անձնագրերով: Այս մասին իր Telegram-ի ալիքում տեղեկացրել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը:
«Ուկրաինայի քաղաքացիների՝ Ռուսաստանից Ուկրաինա մուտք գործելու դեպքում Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունն անխափան մուտք կապահովի ներքին անձնագրերով և ծննդյան վկայականներով»,-հստակեցրել է Գոնչարուկը:
Այժմ արտասահմանյան անձնագրերից ստացվող տեղեկատվությունը կարդացվելու է հատուկ սարքերի միջոցով, ինչը կկրճատի անձնագրային ստուգման տևողությունը:
Կիևը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել Ռուսաստանի սահմանն անցնելու կանոնների խստացման մասին հայտարարություններով: Ուկրաինայի նախկին արտգործնախարար Պավել Կլիմկինը կոչ էր անում արգելել 16-60 տարեկան ռուսաստանցի տղամարդկանց մուտքն Ուկրաինա:
Այսպիսի արգելք Ուկրաինայի տարածքում գործել է 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ռազմական դրության ժամանակ: Սահմանափակումը վերացնելուց հետո, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կոչ է արել սահմանապահ ծառայությանը խստացնել ծառայությունը:
Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի քաղաքացիների համար ոչ մի պատասխան սահմանափակումներ չի սահմանի, այլ, ընդհակառակը, կհեշտացնի նրանց մուտքը Ռուսաստան, ինչպես նաև կպարզեցնի նրանց՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին