ՀՀ-ում պետական համակարգը ձախողված է, բայց կայանում է երկրի ղեկավարի տիկնոջ ինստիտուտը. Աղվան Վարդանյան
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ պետության դեմ ահաբեկչություն իրականացրած խմբավորման անդամները հանդիպում են երկրի ղեկավարին եւ դրանից կարճ ժամանակ անց աշխատանքից հեռացվում են ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:
«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ պետական ամբողջ համակարգը չի աշխատում, ձախողված է ըստ վարչապետի, եւ դարձյալ ըստ վարչապետի մի շատ կարեւոր ինստիտուտ է կայանում՝ երկրի ղեկավարի տիկնոջ ինստիտուտը:
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ բարոյականությունից գանգրենա ունեցողները իշխանության ջրերի վրա մնալու համար պատրաստ են ուրանալ իրենց տասնամյակների ընկերներին:
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ նախկիններին մերժողները, մեղադրողները այս շատ կարճ ժամանակում էապես գերազանցել են նախկիններին եւ մենիշխանությամբ, եւ դատարկ մեծամտությամբ, ինքնավստահությամբ, եւ աշխատելու անկարողությամբ»,-ասաց նա:
Աղվան Վարդանյանն անդրադարձավ նաեւ տեղեկությանը, որ «Հոկտեմբերի 27»-ին զոհված Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը պատրաստվում է դիմել դատախազություն՝ «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումը բեկանելու եւ նոր քննություն սկսելու համար:
«Ես հոկտեմբերի 27-ին հենց սկզբից մինչեւ ահաբեկիչներին պատժախուց տանելը ներկա եմ եղել: Տիկին Բախշյանը դատավարության ժամանակ, երբ ես վկայություններ էի տալիս, ինձ ասում էր՝ ինչու իմ ամուսինը սպանվեց, դուք չսպանվեցիք: Ես ինչ կարող էի ասել, ասացի, որ նույն գնդակը իմ աթոռի թիկնակի մեջ էր խրված: Հիմա շահարկել «Հոկտեմբերի 27»-ը, թողնենք տիկին Բախշյանին, նա կին է, զոհվածի այրի է, բայց «Հոկտեմբերի 27»-ից խոսում են մարդիկ, որոնց նկարագիրը, բարոյականությունը, կյանքը... ուղղակի ամոթ է:
Եթե նույն Վազգեն Սարգսյանն այսօր լիներ, այդ մարդկանցից տասնյակները, հարյուրները, որ լցված են հրապարակները, լրատվամիջոցները, ուղղակի ծպտուն չէին հանի: Նախկին մի բարձրաստիճան պաշտոնյա ասում է՝ 1998-ին Հայաստանում պալատական հեղաշրջում է եղել: Այդ մարդն այն ժամանակ մեծ մարդ էր, կասե՞ր նման բան»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին