Հայաստանի եւ Արցախի դիրքորոշումների 100-տոկոսանոց համաձայնության մասին խոսելն ուղղակի աբսուրդ է․ Ղազինյան
Արցախյան համակարտության կարգավորման հարցում կա մեկ կետ՝ 2007 թվականին ընդունված ՀՀ ազգային անվտանգության մեջ ամրագրված կետերն են, որը բոլոր իշխանությունների համար պետք է դառնա ելակետային Արցախյան հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
«Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դիրքորոշումները, պատկերացումները երբեւէ 100 տոկոսով չեն համընկել եւ չեն կարող համընկնել։ Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ եղել են լրջագույն տարաձայնություններ, հետեւաբար ներկայումս խոսել 100-տոկոսանոց համաձայնության մասին ուղղակի աբսուրդ է, չկա այդպիսի բան»,-նշեց նա։
Ղազինյանի խոսքով՝ «Մեկ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի նիստում որոշում է կայացրել մշակել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ եւ այն դնել շրջանառության մեջ․ «Դա մեր պատասխանն է Ադրբեջանի կողմից Բրատիսլավայում հանդիպումից առաջ հրապարակված հուշագրի, ապա նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հարցազրույցում տեղ գտած մտքերի։ Խոսքը Արցախի Հանրապետությունը ճանաչելու գործընթաց սկսելու մասին է։ Դա կարող է տեւել 10 օր, կարող է տեւել 10 տարի։ Այսինքն սկսել գործընթաց դեռ չի նշանակում գործընթացն ավարտել կոնկրետ ժամնկետներում, խոսքը Արցախի ճանաչման օրակարգը մշտապես պահել ՀՀ քաղաքական օրակարգում, օրենքի տեսքով։ Ցանկացած քայլ Ադրբեջանի կողմից ուղղված Արցախի տարածքային ամբողջականության եւ անվտանգության դեմ անմիջապես կհանգեցնի սույն օրենքի ընդունման գործընթացի ակտիվացման, ապա դրա վերջնական հանգուցալուծման»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին