Կուսակցությունների առևտրային գործունեությունը կարգելվի
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.
«ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը մի շարք առանցքային հարցերի շուրջ եկել է ընդհանուր հայտարարի։ Արդեն իսկ համաձայնեցված են կուսակցությունների գործունեության ազատականացման, ֆինանսական թափանցիկության ավելացման, ֆինանսական վերահսկողություն իրականացնող մարմնի և դրա հետ կապված գործառույթների վերանայման և ընդլայնման, կուսակցությունների ներքին ժողովրդավարության տարրերի ներառման հետ կապված սկզբունքները։ Նախագծի փաթեթը ներառելու է ոչ միայն «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը, այլև հարակից մի շարք իրավական ակտեր։
Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ ներկայումս այդ սկզբունքներն իրավական տեքստի փոխակերպելու փուլն է։ «Այսուհետ իրավաբանական անձինք չեն կարողանալու նվիրատվություններ անել կուսակցություններին։ Ֆիզիկական անձանց համար կուսակցություններին նվիրատվությունների սահմանաչափը վերանայվելու է, լինելու է մեկ առավելագույն սահմանաչափ թե անդամավճարների, թե նվիրատվությունների համար։ Այսօր նվիրատվություններն առանձին են, անդամավճարը՝ առանձին։ Արգելվելու է կուսակցությունների կոմերցիոն գործունեությունը, ներառյալ իրենց շարժական և անշարժ գույքի միջոցով եկամուտներ ստանալը»,- մանրամասնեց պատգամավորը։
Մի շարք հարցերի շուրջ դեռևս վերջնական տարբերակներ չկան, լավագույն լուծումները փնտրտուքի մեջ են։ Դրանցից մեկը վերաբերում է այն կազմակերպությունների բարեգործական գործունեությանը՝ հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև անհատներ, որոնք առնչություններ ունեն կուսակցությունների, քաղաքական գործիչների հետ։ Ներկայումս քննարկվում է վերջիններիս հաշվետվողականության հետ կապված հարցերը։ Մանրամասն կարգավորման ենթակա է ֆինանսական թափանցիկության ապահովման խախտումների պարագայում պատժամիջոցների կիրառման հարցը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում