ԱԺ-ն խնայողություն է անում լրագրողների հաշվին. «Համոզեցիք», իսկ գործուղումնե՞րը»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակայնության հետ կապերի վարչության պետ, մամլո քարտուղար ԱԺ-ում դեռ չկա, ինչո՞ւ։ Ասել էիք, որ մրցույթ կանեք, խոսնակ կընտրեք, որ լրագրողների հետ աշխատող լինի․ պառլամենտական երկրում պառլամենտը խոսնակ չունի՝ հիշեցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։
«Որ ասել ենք, ուրեմն տեղի կունենա մրցույթ, կունենանք համապատասխան մասնագետ»: Ե՞րբ․ տարիուկես է՝ չկա։ «Ռեսուրս ենք խնայում»: Իսկ լրագրողները տառապում են ձեր «ռեսուրս խնայելու» պատճառով։
«Մի քիչ էլ դուք ներդրում արեք ԱԺ-ում` ձեր ջանքերի հաշվին»: Իսկ դուք չե՞ք կարող ուրիշ տեղ խնայել` 131 պարապ պատգամավոր չունենալ, այդքան համակարգիչ, օգնական, վերջապես՝ թանկ բազկաթոռներ չգնել։ «Դուք արդեն սխալ գնահատականներ եք տալիս` ավելորդ ծախսեր չկան, պարապ մարդ չկա պառլամենտում»:
«Համոզեցիք», իսկ գործուղումնե՞րը՝ գրեթե առանց ՕԳԳ։ «Գործուղումներն էլ անհրաժեշտ են` խորհրդարանական դիվանագիտության համար»: Բա չե՞ք տեսնում ինչ են անում ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի գլխին` ոսկերչական «ստուգումներ» նրա` ժամանակի հետ կապված, վախ չունե՞ք, որ ապագայում նման բան ձեր նկատմամբ կանեն։ «Ես իմ աշխատանքը կատարում եմ հնարավորինս բարեխիղճ եւ լավ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին