Հունվարի 15-ից «Զվարթնոց»-ի տարածքում կայանման գները մասնակի կբարձրանան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ տարվա հունվարի 15-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կայանման գները մասնակի կբարձրանան: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
Նշենք, որ այժմ առաջին 10 րոպեն անվճար է: Այնուհետեւ յուրաքանչյուր ժամի համար ավտոմեքենաների վճարը 500 դրամ է: Խնդիրն այն է, որ ավտոկայանատեղիի համար վճարում են օդանավակայանից դուրս գալիս դրամարկղերում, ինչի արդյունքում մեքենաների կուտակումներ են լինում:
Եվ դրանցից խուսափելու համար օդանավակայանի ղեկավարությունը որոշել է դրամարկղում վճարող քաղաքացիների համար 1 ժամի դեպքում սահմանել 800 դրամ, 1-5 օր կայանելու համար՝ օրական 3000 դրամ, իսկ 5-30 օրվա կայանումն օրական կարժենա 15 հազար դրամ: Այսինքն՝ նրանք, ովքեր կայանատեղիի համար վճարում են դրամարկղում, հունվարի 15-ից սկսած՝ գործող սակագնից ավելի շատ կվճարեն:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում օդանավակայանի մամուլի քարտուղարը նշեց, որ քաղաքացիները գործող սակագներով (նկատի ունի ներկայիս սակագինը) վճարումներ կարող են անել շենքի ներսի վճարային տերմինալների միջոցով: Ընդամենը պետք է դուրս գալիս ցույց տալ կտրոնը: Այսինքն՝ գործող սակագները կպահպանվեն միայն նրանց համար, ովքեր վճարումը կկատարեն օդանավակայանի ներսի տերմինալներով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին