Մանրամասներ Սերժ Սարգսյանի եւ Սերգո Կարապետյանի առերեսումից. Սերժ Սարգսյանը հայհոյել է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի եւ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի առերեսման ժամանակ հետաքրքիր «դրվագներ» են եղել։
Ողջ առերեսման ժամանակ բացառապես իր ոտքերին նայած Սերգո Կարապետյանին Սերժ Սարգսյանը հարցրել է. «Սերգո, ես նման բան քեզ ասե՞լ եմ»: Հիշեցնենք․ նախկին գյուղնախարարը ցուցմունք է տվել, որ Սերժ Սարգսյանի ցուցումով է գյուղերին դիզվառելիք տրամադրելու տենդերը տվել Ֆլեշի Բարսեղին, չնայած ավելի ցածր գին առաջարկող է եղել։
Սերգո Կարապետյանը պատասխանել է․ «Պարոն նախագահ, ես հավատացյալ, ազնիվ մարդ եմ, ես սուտ չեմ կարող ասել»: «Բա որ հավատացյալ մարդ ես, ինչո՞ւ ես իմ ապօրինի հրահանգը կատարել եւ պետությանը վնաս պատճառել, Սերգո»,- հարցրել է Սերժ Սարգսյանն ու հայհոյել:
Ի դեպ, Կարապետյանը ցանկացել է մենակ չմնալ իր ցուցմունքում եւ փորձել է այլ ցուցմունք տվող էլ հավաքագրել․ իր երբեմնի վարչության պետերից մեկին տեսել է ու հարցրել` հիշո՞ւմ ես, որ ես քեզ ասի` Սերժ Սարգսյանը հրահանգել է, որ պետք է «Ֆլեշը» մատակարարի դիզվառելիքը։ «Չէ, չես ասել՝ Սերժ Սարգսյանը, ասել ես` շեֆը, ես հասկացել եմ` վարչապետը»,- խուսանավել է վարչության պետը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում