«Իմ քայլը» դեռ չի պատասխանել. «Մի քանի օր էլ կսպասենք»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մի քանի շաբաթ առաջ «Պահանջում ենք գլխավոր դատախազի հրաժարականը» նախաձեռնության անդամները հանդիպել են ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Արեն Մկրտչյանի հետ, պահանջել, որ խորհրդարանը միջոցներ ձեռնարկի այդ ուղղությամբ։
Չնայած Մակունցը խմբին խոստացել է հարցի մասին տեղեկացնել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, ինչպես նաեւ՝ եկող շաբաթ պետաիրավականի նիստ կազմակերպել եւ հրավիրել նաեւ նախաձեռնության անդամներին, սակայն մոռացել են այդ խոստումը եւ արդեն մի քանի շաբաթ է՝ խմբին չեն պատասխանում իրենց որոշման մասին։ Տեւական ժամանակ է, ինչ այս խումբը ստորագրահավաք է անում եւ հայտարարում, որ Դավթյանը պետք է հեռանա։
Խմբի անդամ Արման Ղարիբյանը չհերքեց, որ՝ այո, սպասում են իշխող թիմի քաղաքական դիրքորոշմանը, կսպասեն մի քանի օր էլ, ապա կորոշեն իրենց հետագա անելիքները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին