Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանը շարունակելու են իրենց գործունեությունը Ավագանիում
«Մենք «Լուսավոր Հայաստան»-ի հետ ոչ մի քննարկում չենք ունեցել, նպատակահարմար էլ չենք գտնում քննարկել: Մենք «Լույս» խմբակցությունն ենք ու կարող ենք քննարկում ունենալ «Լույս» խմբակցության շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանը և Թեհմինա Վարդանյանը:
Նրանք կարծում են՝ եթե այստեղ ինչ-որ քաղաքական խնդիր կտեսնեն, երկու ուժերը հանդիպում կունենան իրենց ավագանու անդամների հետ, կանեն դիտողություն:
«Եթե էդմոն Մարուքյանը խնդիր է տեսնում Դավիթ Խաժակյանի հետ կապված, դա իրենց ներկուսակցական խնդիրն է: Եթե մեզ հետ կապված խնդիր են տեսնում, ազատ են իրենց որոշման մեջ»,- ասաց Խաչատրյանը:
Նա հիշեցրեց՝ իրենց գործունեությունը քաղաքական չէ, քաղաքային խնդիրների շուրջ է:
Եթե «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը որոշի հետ կանչել Ավագանու «Լույս» խմբակցության իրենց անդամին, դա, ըստ Վարդանյանի՝ կորցնելու են իրենց թանկագին գործընկերոջը, ում հետ շուրջ երեք տարի աշխատում են, և դա իրենց համար ցավալի կլինի:
«Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը, ինչպես եղել է: Մեր քաղաքական օրակարգում ոչինչ չի փոխվել, մեր օրակարգը Երևանի շահերից էր բխում և շարունակում է Երևանի շահերից բխել»,- ասաց Խաչատրյանը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին