Դիլիջանի ոստիկանները մոտ մեկ ամիս կայանված մեքենայում հայտնաբերել են ինքնաձիգ և ինքնաձիգի փամփուշտներ (տեսանյութ)
Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի Մյասնիկյան փողոցում մոտ մեկ ամիս կլինի ինչ կասկածելի մեքենա է կայանված։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը զննել է սպիտակ «Ժիգուլին»։ Մեքենայի սրահում հայտնաբերվել է գործարանային համարով ինքնաձիգ, որը նախատեսված է 7․62 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Հայտնաբերվել է նաև ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված դարձյալ 7․62 մմ տրամաչափի փամփուշտներով։
Պարզվել է, որ մեքենայի համարանիշերը գողացված են, իսկ թափքի և շարժիչի նույնականացման համարները՝ ոչնչացված։ «ՎԱԶ 2107»-ը տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մեքենայատիրոջ ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։ Հանգամանքները պարզվում են։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում