Ստվերի շրջանառության բացահայտման արդյունքում 214 միլիոն դրամ վերականգնվել է բյուջե. ՊԵԿ նախագահի տեղակալ
Ստվերի շրջանառության բացահայտման ուղղությամբ թվով 86 դեպքով արձանագրվել են շոշափելի արդյունքներ և ընդհանուր շրջանառության համախառն եկամտի ծավալը ավելացել է մեկ միլիարդ 571 միլիոն դրամով և 214 միլիոն դրամ վերականգնվել է բյուջե, և դա վերաբերում է միայն իրավական ստորաբաժանումներին: Այս մասին, ամփոփելով 2019 թվականը, ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ 2019–ի ընթացքում պետբյուջե է վերականգնվել 5.5 մլրդ դրամ՝ 1.3 մլրդ դրամով ավելի քիչ, քան նախորդ տարի։
Անդրադառնալով բիզնեսի արհեստական տրոհմանը՝ պաշտոնյան ասաց, որ թվով 39 գործող բիզնես տրոհվել է թվով 96 հարկ վճարողների միջև՝ շրջանառության ծավալները բաշխելու և ավելացրած արժեքի հարկի դաշտում գործելուց խուսափելու նպատակով: «Ընդհանուր առմամբ իրավական ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 46,8 միլիարդ դրամ հարկի գումար` նախորդ տարվա 24,5 միլիարդ դրամի փոխարեն: 46,8 միլիարդի մեջ մեծ մասը բաժին էր ընկնում բռնագանձման աշխատանքների արդյունքում վերականգնված գումարը` մոտ 37 միլիարդ դրամ, սա նշանակում է, որ հարկ վճարողների կողմից առաջացած հարկային պարտավորություններն ավելի շատ վերականգնվել են բռնագանձման աշխատանքների շնորհիվ»,-ասաց նա:
Ըստ Էդվարդ Հովհաննիսյանի` ՊԵԿ-ի նկատմամբ քաղաքացիների վստահությունը բարձրացել է: Նա հայտնեց, որ շոու բիզնեսի մոտ տասը ներկայացուցիչ` հարկային մարմին է ներկայացրել հայտարարագրեր և վճարել հարկային պարտավորություններ: «Որոշ ներկայացուցիչների նկատմամբ հարուցվել է քրեական գործեր, որոնք հիմա նախաքննության փուլում են»,-ասաց նա:
Անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե հարկային ստուգումները միայն իր նկատմամբ են իրականացվում, ՊԵԿ նախագահի տեղակալը բացառեց տնտեսվարողների մոտ թիրախային ստուգումները։ «Ստուգումների իրականացման կարգ գոյություն ունի, և ցանկացած պահի կամ կամայականորեն հնարավոր չէ ինչ-որ մի տնտեսվարողի նկատմամբ ստուգումներ իրականացվեն։ Դրա համար անհրաժեշտ են համապատասխան օրենսդրական պահանջների առկայություն, նոր միայն դրանից հետո հնարավոր է լինում ստուգումների իրականացում»,-ասաց նա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին