39 գործող բիզնես տրոհվել է 96 հարկ վճարողի միջեւ, որ խուսափի հարկեր վճարելուց. ՊԵԿ
2019 թվականի 11 ամիսների տվյալներով ՊԵԿ-ը բացահայտել է եւ թվով 39 դեպքով հիմնավորվել է, որ 96 հարկ վճարող գործունեությունը են իրականացրել միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, սա նշանակում է, որ թվով 39 գործող բիզնես տրոհվել է 96 հարկ վճարողների միջեւ՝ շրջանառության ծավալները բաշխելու եւ ավելացված արժեքի հարկի դաշտում գործելուց խուսափելու նպատակով. Նշված 96 հարկ վճարողները ճանաչվել են փոխկապակցված ՊԵԿ նախագահի որոշումներով:
«Ընդհանուր առմամբ, 2019-ի 11 ամիսների ընթացքում ՊԵԿ աշխատանքի արդյունքում բյուջե է վերականգնվել շուրջ 46,8 մլրդ դրամ հարկի գումար: Նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 24,5 մլրդ դրամ»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը:
Նա հավելեց, որ 46,8 մլրդ դրամի մեջ մեծ մասը բաժին էր ընկնում բռնագանձման արդյունքում վերականգնված գումարին՝ մոտ 37 մլրդ դրամ. «Սա նշանակում է, որ հարկ վճարողների կողմից առաջացած հարկային պարտավորություններն ավելի շատ վերականգնվել են բռնագանձման աշխատանքների շնորհիվ: Իսկ թե ինչու է ավելի շատ հարկային պարտավորություն գեներացվել, դա կբացատրեմ տնտեսական ակտիվության արդյունքում»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում