Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Թե բա ժողովուրդը ոնց որոշի, այդպես էլ կանենք…

ԱԺ-ն գործադիր մարմին չէ, որ կրտսեր մասնագետ գա, հետո դառնա գլխավոր մասնագետ և այսպես շարունակ...

Արդեն ապացուցված փաստ է, որ քաղաքական մանիպուլյացիայի նպատակը ստիպելն է մյուսներին՝ կատարել այն, ինչ ձեռնտու է քաղաքական սուբյեկտին, սակայն այդ ստիպման գործընթացը պետք է տեղի ունենա այնպես, որ քաղաքական օբյեկտին թվա, թե որոշում կայացնողն ինքն է («ժողովուրդը ոնց որոշի, այդպես էլ կանենք»): Նշենք, որ քաղաքական մանիպուլյացիայի գործիքները բազմազան են, անմիջական խոսքից՝ մինչև լրատվական միջոցների կիրառում: ՀՀ գործող իշխանությունները քաղաքական բուրգի գագաթին հայտնվելու ողջ գործընթացում առաջնորդվել են նշյալ քայլերով։ ՀՀ-ում վերջին երկու տարվա ընթացքում հիմնական զարգացումները տեղի են ունեցել քաղաքական մանիպուլյացիաների ու նմանատիպ հայտարարությունների հիման վրա։ Վերջին օրերին հանրային դիսկուրսի առանցքային թեման կապված է Արցախի բանակցային գործընթացում իշխանությունների փակուղային դրության հետ։ Բանն այն է, որ Բրատիսլավայում 4-ժամյա քննարկման վերաբերյալ այդպես էլ ոչ մի որոշակի տեղեկատվություն չհրապարակվեց, ինչը հանրային լայն շրջանակների, առավել ևս՝ ընդդիմության մոտ լուրջ մտահոգության առիթ է հանդիսացել։ Իսկ իրականում մտահոգության առիթ միանշանակ կա, ինչը պայմանավորված է Բրատիսլավայի հանդիպումից առաջ Ադրբեջանի, Սլովակիայի և Սլովենիայի դեսպանատների կողմից հրապարակված հայտնի փաստաթղթի հետ, որն իրականում ավելի շատ վերջնագիր էր (կապիտուլյացիա) հիշեցնում։ Այստեղ հստակ նշված էին այն կոնկրետ կետերը, որոնք բխում են ադրբեջանական կողմի շահերից ու նպատակներից։ Արցախի բանակցային գործընթացը ցրելու հետ կապված՝ իշխանությունները փորձում են հնարավոր արհեստական ֆեյք-ինտրիգներով հերթական անգամ ցրել հանրության ուշադրությունը։ Իսկ ահա մանիպուլյացիայի գագաթնակետը հանդիսացավ այն թեզը, թե իբր «նախկինները ՀՀ քաղաքական դաշտում շահարկում են Ադրբեջանի կողմից առաջ քաշած օրակարգը»։ Այս ամենը բավարար չհամարելով՝ իշխանություններն ու ողջ ագիտատուրան լծվեց այն թեզի շրջանառությանը, թե «Ադեկվադ դիսկուրսի» շրջանակներում քննարկվում է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի թեզերը։ Հանուն արդարության՝ պետք է նշել, որ ուրիշ, մեղմ ասած՝ աբսուրդ մանիպուլյացիա օրվա իշխանություններից հազիվ թե արժեր սպասել։ Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև այն թեմային, որ Նիկոլի համար իրավիճակը լուծելու համար անհրաժեշտ է օր առաջ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ի դեպ, արտահերթ ընտրություններին անդրադարձել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր օրերս տված հարցազրույցում։ Իրականում այսօր՝ պառլամենտական Հայաստանում, պառլամենտը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, ինչի մասին բարձրաձայնում են բազմաթիվ քաղաքական ուժեր՝ նկատելով, որ ընդդիմության ֆունկցիաներն ու իրավունքներն ամբողջությամբ խախտված են․ օրենսդիրը, հանդիսանալով գործադիրի դակիչը, օրենքի ուժ է տալիս կառավարության յուրաքանչյուր նախաձեռնության։ Հայտնի լրատվականներից մեկն արդեն առաջ է քաշում այն թեզը, թե՝ եթե «նույնիսկ համարենք, որ ԼՂ հարցում իշխանությունները տեսականորեն պետք է գնան փոխզիջումների, ապա նրանց վստահության պաշարը բավարար է՝ հասարակության հետ այս խնդրում արդյունավետ դիսկուրս ունենալու համար»։ Սա հերթական աբսուրդային թեզերից է, քանի Նիկոլի իշխանության ներկայացուցիչները վերջին մեկ ամսվա ընթացքում դրոշակ դարձրած պարբերաբար շահարկում են այն դրույթը, որ «իրենք լեգիտիմ իշխանություն են և վայելում են հանրության 70 տոկոսի վստահությունը»։
☑️Հարց է առաջանում, նախ՝ որ հասարակության և որքան մասնակցի 70 տոկոսը, եթե անցյալ տարի ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 43 տոկոսը, այսինքն՝ ՀՀ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների կեսից ավելին ուղղակի արհամարհել են ընտրությունները և չեն մասնակցել։Սա ևս հերթական քաղաքական մանիպուլյացիայի դրսրևորւմն է։
Զավեշտալին այն է, որ հենց Նիկոլը ու նրա թիմակիցներն են ընդդիմությանը մեղադրում մանիպուլյացիաների մեջ՝ հայտարարելով, որ երկրի ներսում «նախկինները ստեղծում են արհեստական լարվածություն»։Այսօր ՀՀ ներքաղաքական դաշտում և հանրային քաղաքական համակարգում կա ակնհայտ դիսբալանս. Նիկոլը չգիտի՝ ում հղում անի և հենվի, երբ ինչ-որ հարցով մերժողական պատասխան ներկայացնի։ Միակ լուծման համար անհրաժեշտ են օր առաջ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք կարող են փոխել օրակարգ, կոնֆիգուրացիա։ Այդ ընտրություններն ավելի շատ պետք են գործող իշխանությանը, որ ամբողջությամբ ճկվել ու կքել է արցախյան բանակցությունների բեռի տակ: Ամփոփելով՝ ևս մեկ անգամ արձանագրեմ մի առանցքային դրույթ․ քաղաքական մանիպուլյացիայի նպատակն է՝ ստանալ, ներդնել և պահպանել իշխանությունը, ինչը և անում են ներկայիս իշխանությունները։

Հ.Գ. Արտահերթ խորհդարանական ընտրությունները նախ և առաջ՝ պետք են, քանի որ նախորդ ընտրությունը տեղի էր ունեցել «հեղափոխական», «թավշյա» էյֆորիայի ֆոնին, ինչի արդյունքում ձևավորեց անբովանդակ խորհրդարան, որտեղ քաղաքական երկխոսություն ընդհանրապես գոյություն չունի, և հանրային բուն դիսկուրսն ընթանում է խորհրդարանի պատերից դուրս։ Իշխանություն ստացած կուսակցությունը համազոր ուժեղ է, երբ ունի հզոր ընդիմություն: Այս դեպքում քաղաքական դաշտը առավել ակտիվ է աշխատում և արդյունքում հասարակության ընթացքն առավել արագ առաջընթաց է ապրում: Մեր քաղաքական դաշտը այդպիսին չէ. մշտապես ընդդիմության պակաս կա, և ժամանակ առ ժամանակ ուժեղ ընդդիմության պահանջը առավել ցայտուն է զգացվում:

Հ.Գ.Գ. Իրականում իշխանություն ձեռք բերելու ռազմավարությունը պահանջում է այնպիսի տակտիկական խնդիրների լուծում, ինչպիսիք են՝ ներգրավվել և պահպանել ուշադրություն, ինչպես նաև ստեղծել բարենպաստ իմիջ: Փաստ է նաև այն, որ մանիպուլյացիայի բոլոր միջոցները հիմնված են զանգվածային գիտակցության մեջ սոցիալական առասպելների ստեղծմանը և իրականացմանը, այսինքն՝ գաղափարների, մանիպուլյացիա կատարողների շահերի հաստատումը, ընդունելով, որ մեծամասնությունը հավատում է այդ ամենին:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից