Արմեն Սարգսյանին հեշտ չէ համոզելը
«Իրատես» թերթը գրում է.
«Նախագահ Արմեն Սարգսյանի շուրջ բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. քաղաքական բեւեռները նրան չեն համակրում, իսկ հանրությունը, խոշոր հաշվով, դրականորեն է վերաբերվում։ Վկան՝ վերջին սոցհարցումները։ Գործող իշխանության ներկայացուցիչների հետ նա ոչ մի աղերս, համադրման եզր անգամ չունի։ Սարգսյանից ամենաշատը դժգոհ են նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնց թեթեւ ձեռքով էլ նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը։ Այստեղ են ասել՝ ումի՞ց եք դժգոհում։
Իսկ Արմեն Սարգսյանը շարունակում է իրեն հատուկ հանգստությամբ ու անտարբերությամբ վերաբերվել երկու կողմերի կարծիքներին։ Նա ամեն անգամ հայտարարում է, թե իր ամենամեծ առաքելությունն այն կլինի, որ իր հաջորդին փոխանցի նախագահի կայացած ինստիտուտ։ Դժվար է ասել, թե առանց էական լիազորության ընդհանրապես ում է պետք այդ ինստիտուտը, որ դեռ կայացնելու խնդիր էլ ունի։
Իսկ մինչ այդ, մեր տեղեկություններով, քաղաքական տարբեր թիմեր ջանք չեն խնայում Արմեն Սարգսյանին իրենց կողմը «քաշելու» հարցում՝ նպատակ ունենալով նրա քաղաքական հենարանի վրա կառուցել իրենց գործունեությունը։ Սակայն այդքան էլ հեշտ չէ դիվանագետ Արմեն Սարգսյանին «պոկել» իր աշխարհից ու ներքաշել քաղաքական անհեռատես խաղերի մեջ։ «Եթե Արմեն Սարգսյանը քաղաքականությամբ զբաղվելու անհրաժեշտություն զգա, ինքը կնախաձեռնի դա, ոչ թե ուրիշների սցենարի մաս կդառնա»,- վստահ ասաց մեր աղբյուրը>:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում