Սերժ Սարգսյանին բնակարան հատկացնելու հարցը «գրվել է սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սերժ Սարգսյանին պետության կողմից բնակարան հատկացնելու հարցը «գրվել է սառույցին»։ Պետությունը պարտավոր է ՀՀ նախկին նախագահներին, իսկ հետայսու՝ նաեւ վարչապետերին տրամադրել բնակարան, ինչը եւ արվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի դեպքում։ Սերժ Սարգսյանին առաջարկվել է մի քանի տարբերակ, սակայն նրա անվտանգության ծառայությունը հրաժարվել է դրանցից։
Նա նախընտրել է բնակվել Ձորաղբյուրում՝ խնամուն պատկանող առանձնատանը։ Նաեւ լուրեր շրջանառվեցին, թե նրա համար գործարար Կամո Ավագումյանն է առանձնատուն կառուցում՝ ԱԱԾ ընդունելությունների տան հարեւանությամբ՝ Մոնումենտում։ Երեկ հետաքրքրվեցինք, թե կառավարությունը նոր առաջարկ արե՞լ է ՀՀ երրորդ նախագահին, սակայն կառավարության աշխատակազմի հետ կապ հաստատել չհաջողվեց, ՀՀԿ-ից հայտնեցին, որ նոր առաջարկ չի եղել, ու հարցը կարծես սառեցվել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում