Փաշինյանը պետք է նայի Ռուսաստանի «աչքերի» մեջ. Մոսկվան պայման է դրել
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե առաջիկայում կառավարության ռեբրեդինգ տեղի կունենա, սակայն Նիկոլ Փաշինյանը կանգնած է անլուծելի դիլեմայի առաջ` որտեղի՞ց վերցնել կադրեր: Կադրային «աշխարհագրությունը» մեծ չէ` նրա թիմն ապացուցել է, որ դիլետանտ ու անմեղսունակ է։ Պետք է օգտվի այլոց «ռեզերվից»։
Խորհրդարանական ուժերին քարտ-բլանշ չի տա։ Լեւոն Տեր-Պետրոսյանին, 1996-ի ընտրությունների մասով, խիստ մտածված «ասֆալտին փռեց»: Ընդ որում, «վականս» են այնպիսի պաշտոններ, որոնց նշանակման համար, բոլոր դեպքերում, Փաշինյանը պետք է նայի Ռուսաստանի «աչքերի» մեջ, մասնավորապես` ԱԱԾ պետի մասով։ Նաեւ` ոստիկանապետի:
Ավելին` Ռուսաստանը դեռ վաղուց պայման է դրել` փոխել ԱԱԽ քարտուղարին։ ԱԱԽ-ում պետք է ունենալ այնպիսի մարդ, որը չի շարժի մայր-Ռուսաստանի զայրույթը: Ընդ որում, Ռուսաստանը ցանկանում է նաեւ առաջին փոխվարչապետը լինի իր սրտով մեկը:
Փաշինյանը պատային իրավիճակում է. պաշտոնավարման մեկ տարին լրանում է, իրեն անվստահություն հայտնելու հնարավորությունը` նույնպես, իսկ կադրային հարցերում ինչպես լուծում չի ունեցել, այնպես էլ չունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում