Սերժ Սարգսյանը պատրաստ է ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով եւ պատասխանել հարցերին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ապրիլյան քննիչ հանձնաժողովը պատրաստվում է առաջիկայում ԱԺ կանչել Սերժ Սարգսյանին: Նա պատրաստ է ներկայանալ, պատասխանել հարցերին։
«Բոլոր հարցերին կպատասխանի խիստ հանգամանալից, որպեսզի մեկընդմիշտ վերջակետվեն այն վարկածները, թե հայկական կողմն անպատրաստ էր, զենք չի եղել, սնունդ չի եղել։ Վարկածներ, որոնք ձեռնտու են այսօրվա իշխանություններին։ Ի դեպ, գուցե թե պատասխանի նաեւ հարցին, թե ինչ է նկատի ունեցել, երբ ասել է` Հայաստանը կռվում է 80-ականների զենքով»,- ասաց մեր աղբյուրը:
Իսկ կպատասխանի՞ հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ ասում էր․ «Ես սխալվեցի, Նիկոլը ճիշտ էր»։ «Ոչ, թերեւս կպատասխանի հարցին, որ ապրիլյանը մի պատճառ ուներ. Ադրբեջանը ցանկանում էր փոխել բանակցային ֆորմատը, ինչը հայկական կողմը թույլ չտվեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում