500 հազար դոլար իմ անձնական միջոցներից հավաքականին պարգեւատրում եմ տվել. Ռուբեն Հայրապետյան
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը Մակեդոնիայի հետ Հայաստանի հավաքականի խաղից հետո մեր ընտրանու ֆուտբոլիստներին 500 հազար դոլար պարգեւատրում է տվել` իր անձնական միջոցներից: Այս մասին այսօր` դեկտեմբերի 16-ին, «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասաց Ռուբեն Հայրապետյանը:
«Մակեդոնիա-Հայաստան խաղից հետո բոլորդ կհիշեք` Էրդողանը գնացել էր Մակեդոնիա եւ ասել էր, որ Հայստանին հաղթեք 3 միլիոն եվրո փող եմ տալու: Ես տղաներին ասել եմ, խոշոր հաշվով Մակեդոնիային հաղթում եք՝ մեծ պարգեւ եմ տալիս եւ 500 հազար դոլար տվել եմ այդ խաղի համար պարգեւավճար ամբողջ թիմին, բնականաբար, իմ անձնական գումարներից»,-ասաց նա:
Նրա խոսքով` պարգեւավճարներ էլի են եղել, սակայն ոչ այդքան մեծ եւ դարձյալ իր անձնական միջոցներից:
«Թող մի հատ նայեն էլի, իմ տղան էր բերում այդ գումարները ու հիմա ասում է` պապ, ինչի՞դ է պետք: Ամենացավալին այն է, որ այդքանից հետո, որ հայտարարում են, թե գումար եմ հափշտակել ու իմ տված գումարները, ծիծաղելի է ուղղակի: Այնպես եք անում, որ էլ հետագայում մարդ չգա, ուզենա իր անձնական գումարները ծախսի, պարգեւատրումներ անի, նպատակը որն է, լավ ինչքան պետք է նախկիններին մեղադրելով ապրել»,- ասաց նա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում