Արմեն Մելիքբեկյան ու Թովմաս Գրիգորյանը Վանեցյանի թիմն են. Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդեացիայի նահագահի 3 թեկնածուներից երկուսը` Արմեն Մելիքբեկյան ու Թովմաս Գրիգորյանը Վանեցյանի թիմն են, միեւնույն թիմի անդամներ են: Այս մասին այսօր` դեկտեմբերի 16-ին, «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Ես որպես քաղաքացի, որպես ֆուտբոլի մարդ, իմ որդին ունի ակումբ, ես չեմ հասկանում, միթե իրավունք չունեմ նրանց միջից ընտրել ում կարելի է ընտրել ֆեդերացիայի նախագահ, որպեսզի չքանդվի ֆուտբոլը»,- տարակուսեց նա:
Հայրապետյանն ասաց, որ ինքը կցանկանար ՀՖՖ նախագահի պաշտոնում տեսնել Թովմաս Գրիգորյանին. «Ինչի համար, ոչ թե Թովմաս Գրիգորյանն իմ աչքի լույսն է, այլ ուղղակի գիտեմ, նա ֆուտբոլային մարդ է, նա իր անձնական գումարները ֆուտբոլի մեջ այնքան է ծախսել, 20 տարուց ավելի: Նա ֆուտբոլի համար ցավում է: Մյուս թեկնածուները, ես ասել եմ՝ Խորեն Հովհաննիսյանի մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ նա ֆուտբոլային լեգենդ է իր բոլոր թերություններով, բայց այդ մարդն ով է, որ տարիներ շարունակ քննադատել է Հայաստանը, ՀՀ բանակը ու այս մարդը դառնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, բա սա էլ մի ֆրոնտ է: Բոլորը կարդացել են, որ նա ասել է՝ զենքերը թողեք խրամատում, եկեք, բա այս մարդը դառնա ՀՖՖ նախագա՞հ»:
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին