Տաթեւիկ Ռեւազյանը գտել է քաղավիացիայում աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու ուղին
Եթե քաղավիացիայում աշխատավարձերը շատ ցածր է եւ լավ մասնագետները գնում մասնավորում են աշխատում, շատ դժվար է հսկողությունն այն մակարդակով ապահովել, որը պահանջվում է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը՝ անդրադառնալով նրան, որ Եվրահանձնաժողովը ավելի խիստ հսկողության տակ է վերցրել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Նրա խոսքով, իրենք արդեն կոնկրետ քայլեր են սկսել ձեռնարկել, որ փոփոխություններ կատարվեն օրենսդրության մեջ, ինչը թույլ կտար բարձրացնել աշխատավարձերը: «Դա չի լինելու բյուջեի հաշվին, այլ մենք պետք է սկսենք գումարներ գանձել մեր ծառայությունների համար: Ամբողջ աշխարհում դա ընդունված տարբերակ է: Ես անձամբ այս մեկ տարում խոսել եմ ավելի քան 80 երկրների քաղավիացիայի ղեկավարների հետ, եւ բոլորն ասել են՝ դուք պետք է դառնաք ինքնաֆինանսավորվող կառույց, որը գանձում է գումարներ, օրինակ, ավիաընկերություն գրանցելուց: Հոլանդիայում եթե դու ուզում ես ավիաընկերություն գրանցես, վճարում ես 25 հազար եվրո, Հայաստանում դա անվճար է: Եթե դու օդաչու ես եւ ուզում ես քո լիցենզիան երկարաձգես, դա ՀՀ-ում անվճար է: Հենց մենք սկսենք գումարներ գանձել մեր ծառայությունների համար, մենք կունենանք այն ֆինանսները, որ կարողանանք կտրուկ բարձրացնել աշխատավարձերը եւ ներգրավել նոր մասնագետներ, վերապատրաստենք բոլորին»,-ասաց նա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում