Մաքսատան տարածքում մեքենան տեղաշարժելու համար՝ 5000 դրամ․ ահազանգ
Լրագրող Հայկ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է․
«Երեկ Գյումրիում էի: Մեքենա էի մաքսազերծում: Ամեն ինչ շատ արագ ու առանց քաշքշուկների եղավ: Բանալիների կորստի կամ գողանալու հարցերն ի դեպ շատ արագ կարգավորվեց: Սակայն կա մի խնդիր, որն, ի դեպ, շատերն են նշում: Ուրեմն՝ գալիս ես մաքսային գոտի ու պարզվում է՝ մեքենան, որը պետք է դուրս բերես, գտնվում է ամենախորքում, դիմացն էլ մի 4-5 մեքենա, բոլորն էլ վթարված ու տեղաշարժելու հնարավորություն չկա: Էդ տարածքում մի 10 կառ են պտտվում՝ մեքենաները, որոնք չեն քշվում, տանում-բերում են: Հիմա էն, ինչ աչքիս առաջ եղավ: Հինգ րոպեով տեղ գնացինք, եկանք, մեր մեքենայի դիմաց հայտնվեց մեկ այլ մեքենա՝ նոր բերեցին տեղադրեցին: Հերթով բոլոր կառերի վարորդներին մոտենում ենք, հարցնում՝ Դո՞ւք եք դրել, պատասխանը՝ չէ: Հիմա ասում եմ՝ եղբա՛յր, տասը հոգի եք, տասդ էլ ասում եք՝ մենք չենք դրել, բա ո՞վ դրեց։ Պատասխան չկա: Մի ժամ էստեղ-էնտեղ գնալուց գալուց հետո մի մարդ եկավ, թե բա ես էդ հարցը կարամ լուծեմ՝ գինը 5000 դրամ: Պարզվում է՝ էս կառի վարորդները դրանով փող են աշխատում․ մի մեքենան տեղաշարժելու համար՝ 5000 դրամ: Քարշակի վարորդն ասեց՝ լավ եք պրծել, էն օրը 20000 դրամ տվեցինք, որ կարողանանք մեքենան հանենք: Սիրելի Lusine Mkrtchyan և Shushan Nersisyan ջան, էս հարցը հաստատ Ձեր տիրույթում ա: Էրեկ 5 հոգի աչքիս առաջ մարդա 5 հազարական դրամներ տվեցինք, որ մեքենաները կարողանանք հանել»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում