Իմ քայլը հիմնադրամի անռեկետ դրամահավաքը
Երեկ կայացավ «Իմ քայլը» հիմնադրամ - My Step Foundation-ի առաջին դրամահավաք երեկոն Երևանում, որի ընթացքում հանգանակվեց ավելի քան 700,000,000 ՀՀ դրամ։ Մեր հիմնադրամի մշտական աջակից և ամենախոշոր բարերար Քրիստին Սիմոնը երեկոյի ընթացքում տեսաուղերձով դիմեց ներկաներին և խոստացավ կրկնապատկել երեկոյի ընթացքում հանգանակված գումարը՝ դարձնելով այն շուրջ 1.400.000.000 ՀՀ դրամ։ Շնորհակալ ենք բոլոր մեր աջակիցներին, ովքեր ներկա էին երեկ, ովքեր թեպետ հեռվից, բայց մեծ պատրաստակամությամբ աջակցում են հիմնադրամին` հավատալով մեր գործին։ Կարճ ժամանակում մեր ծրագրերի հեռահարությամբ և ընդգրկունությամբ մենք ապացուցեցինք դրանց կենսունակությունը և կարևորությունը երկրի համապարփակ զարգացման համար։ Կարճ ժամանակում ունեցած կարևոր ձեռքբերումները ոգևորում և պարտավորեցնում են շարունակաբար աշխատել նույն եռանդով։ Շնորհակալ ենք վստահության համար։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օգնեցին կազմակերպել բարձր տրամադրություն ապահովող երեկո։
Համատեղենք մեր քայլերը հանուն երջանիկ ապագայի...


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում