Փաշինյանի ամանորյա առաջին ուղերձը՝ ներում-բեկում չի լինելու
«168 ժամ» թերթը գրում է.
«Կառավարությունը մի տարի շարունակ չի կարողանում մարդկանց ապահովել հսկիչ-դրամարկղային մեքենաներով՝ վարչապետը խոսում է հունվարի 1-ից տոտալ վերահսկողություն մտցնելու մասին: «2020 թվականի հունվարի 1-ից՝ Նոր տարվա զանգերը խփելուց հետո, ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չխփելու որևէ պարագա, որը որևէ բարոյական, սոցիալական առումով ներման ենթակա լինի»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
100 հազարից աշխատողին կհասնի փաստացի հազիվ 70 հազար դրամ:
Թե քանիսը կուզեն այդ գումարով առավոտից իրիկուն աշխատել, դա էլ այլ հարց է: Ամեն դեպքում, ընդունենք, որ այդպիսիք կլինեն: Վարձու աշխատողին վճարելուց հետո տակը կմնա ընդամենը 100 հազար դրամ:
Եթե համարենք, որ առևտուրն ամբողջությամբ փաստաթղթավորված է և հարկվում է նվազագույն 1,5 %-ով, ապա 2 մլն դրամ առևտրի շրջանառության հարկը կկազմի 30 հազար դրամ: Մնաց ընդամենը 70 հազարը: Ու դեռ չհաշված տնտեսավարողի մյուս հարկային պարտավորությունները՝ եկամտային հարկի և դրոշմանշային վճարի տեսքով, սպասարկման հետ կապված այլ ծախսերը՝ ջեռուցում, հոսանք, ջուր և այլն:
Էլ չենք ասում հաշվապահի ծառայությունների մասին: Այսօր փոքր բիզնեսում շատ քիչ տնտեսվարողներ կան, ովքեր ի վիճակի են ինքնուրույն վարել նաև իրենց բիզնեսի հաշվապահությունը, ինչքան էլ այն հեշտացված լինի:
Հիմա այս պայմաններում ինչպե՞ս պետք է աշխատի փոքր բիզնեսը: Տոտալ վերահսկողությունը գուցե լավ է, բայց դրանից առաջ պետք է մտածել մարդկանց համար նորմալ պայմաններ ապահովելու մասին»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ