Իշխանությունը ընտրական հանձնաժողովներում հավատարիմ կադրեր է փնտրում
«Իշխանափոխությունից հետո ՀՀ նոր իշխանություններն ամենուր հանդիպում են տարբեր «փակուղիների», որոնք նրանց առջև հաճախ խոչընդոտներ են առաջացնում։ Ըստ տեղեկությունների, հերթական խճճված վիճակն առաջացել է ընտրությունների նախապատրաստման հարցում։ Այս մասին գրում է «Փաստ» թերթը:
Թերթի տեղեկություններով, ԿԸՀ-ում ու կառավարությունում բավական լուրջ մտահոգված են ընտրական հանձնաժողովներում իշխանության ներկայացվածության հարցով, քանի որ համապատասխան կադրային բազա չունեն։
Բանն այն է, որ և՛ տեղամասային, և՛ ընտրատարծքային ընտրական հանձնաժողովների գերակշիռ մասում գլխավորապես նախկին իշխանությունների կողմից հաստատված հանձնաժողովականներ են, որոնք տարիներ շարունակ այդ աշխատանքով են զբաղվել, և որոնց բոլորը ճանաչում են ու հիմնականում չեն վստահում, իսկ նոր մարդիկ ուղղակի չկան։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս փաստը ներկայումս իշխանությունների համար բավական խնդրահարույց է, և լուրջ աշխատանքներ են տարվում՝ հավատարիմ կադրեր գտնելու և հանձնաժողովները համալրելու համար»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ