«Տեր Աստված, օրհնիր ամբողջ աշխարհի հայերին». երգչուհի Շերն ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին հուզիչ գրառում է կատարել
Աշխարհի ամենահայտնի հայուհիներից մեկը՝ 73-ամյա երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան), Twitter սոցիալական կայքի իր էջում գրառում է կատարել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ: Երգչուհին մեծ հուզմունքով տեղեկացրել է, որ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, այնուհետև հիշել ժամանակները, երբ մի քանի հոգու հետ օգնության ձեռք էր մեկնել Երևանին՝ «մութ ու ցուրտ տարիների ժամանակ»:
«Օ, Աստվաˊծ իմ, ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի միաձայն ընդունումն այսօր: Տեր Աստված, օրհնիր ամբողջ աշխարհի հայերին»,- գրել է աստղը՝ հավելելով, որ երբ Երևանում ամբողջ օրվա ընթացքում միայն 2 ժամ էր ջուր և ջեռուցում լինում, նա մի քանի մարդու հետ օդանավով կենսական անհրաժեշտության պաշարներ է հասցրել Հայաստան:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը` ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի վերջին ընդունել էր Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այնուհետև բանաձևը պետք է ներկայացվեր Սենատի քվեարկությանը: Օրեր անց, սակայն, ամերիկացի սենատորներից մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո վետո էր սահմանել բանաձի քննարկման նկատմամբ:
Բանաձևը պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ