Եթե ամենավերին մակարդակներով հնչում է, թե բյուջեում փող կա և ծախսելու տեղ չկա, ես հուշում եմ ձեզ ծախսելու տեղը. Գևորգ Պետրոսյան
Այսօր Ազգային ժողովում մտքերի փոխանակման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ զինծառայողների նյութական ապահովության խնդիրներին:
Նա կոչ արեց Պաշտպանության նախարարությանը շեշտը դնել ծառայողների նյութական ապահովության վրա: «Մենք այստեղ, այս տաք դահլիճում մեր գործն ենք անում, բայց այնտեղ մարդիկ ցրտին սահման են պահում: Կարծում եմ, որ եթե ամենավերին մակարդակներով հնչում է, թե բյուջեում փող կա և ծախսելու տեղ չկա, ես հուշում եմ ձեզ ծախսելու տեղը. այդ բյուջեի գումարը ծառայեցրեք մեր անվտանգությունն ապահովող մարդկանց շահերը ապահովելու համար»,-ասաց նա:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը, արձագանքելով կոչին, ասաց, որ այդ ուղղությամբ մշտապես աշխատանք է իրականացվում և 18 միլիարդ դրամով դրամական ապահովության բարձրացում է տեղի ունեցել:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ