ՀՀ իշխանությունները որևէ մասնակցություն չեն ունեցել ԱՄՆ Սենատի կողմից Ցեղասպանության բանաձևի ընդունման գործում, հիմա պետք է տեղից շարժվեն. Սուրեն Սարգսյան
Հայաստանի իշխանությունները որևէ մասնակցություն չեն ունեցել ԱՄՆ Սենատի կողմից Ցեղասպանության բանաձևի ընդունման գործում և պետք է հաշվի առնել, որ բանաձևը օրենք չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ այն հայտարարություն է, որը չունի իրավաբանական պարտադիր ուժ, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությանն էլ չի գնալու:
«Թե՛ այս, թե՛ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևով որևէ պարտադիր նախապայման չկա, որ ԱՄՆ նախագահն ու պետական պաշտոնյաները պարտավոր են կիրառել «ցեղասպանություն» բառը»,- նշեց Սարգսյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու հիմա տեղի ունեցավ բանաձևի ընդունումը, երբ մի քանի սենատորներ վետո էին դնում բանաձևի քննարկմանը, միջազգայնագետը ասաց, թե հանգամանքները մի քանիսն են:
«Այսօր հակաթուրքական տրամադրությունները Վաշինգտոնում շատ ընդգծված են, իսկ թուրքերին պաշտպանելը անշնորհակալ գործ է, թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել: Վետո կիրառած սենատորների վրա կար հանրային լուրջ ճնշում, որն ավելի ուժեղ էր, քան Սպիտակ տան խնդրանքները, դրա համար նրանք վետոն չվերահաստատեցին»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, թե սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը:
Ըստ միջազգայնագետի՝ այդ հաղթանակի համար իր մեծ դերակատարումն է ունեցել ԱՄՆ հայկական համայնքը, իսկ այժմ վերջինս պետք է հետևողական աշխատանք տանի նաև ադմինիստրացիայի հետ՝ հասնելու նրան, որ ԱՄՆ նախագահն օգտագործի այդ բառը:
«Այժմ պետք է նաև Հայաստանի իշխանությունները, այսպես ասած, տեղից շարժվեն, որովհետև այս ամբողջ ընթացքում որևէ մասնակցություն չեն ունեցել գործընթացում»,-ասաց Սուրեն Սարգսյանը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ