Ինչու ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը. Պարզաբանում է թուրքագետը
Տարածաշրջանում աշխարահաքաղաքական ուժերի վերադասավորություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում ԱՄՆ–ն վերջնական համարեց Թուրքիայի կողմից ռուսական S-400 կայանքների գնումը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքագետի խոսքով՝ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւը միաձայն ընդունելը կապված է վերջին տարիներին ԱՄՆ–Թուրքիա հարաբերություններում մի շարք խնդիրների հետ։
«Սիրիայի հետ կապված Թուրքիայի վարած քաղաքականությունը, խորացող ռուս–թուրքական հարաբերությունները ստիպեցին ԱՄՆժին վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այսինքն, տարածաշրջանում ուժերի վերադասավորություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում ԱՄՆ վերջնական համարեց Թուրքիայի կողմից S-400 հակաօդային պաշտպանության կայանքների գնումը։ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ընդունվելուց եւ Սենատում մի քանի անգամ բանաձեւի վրա վետո դնելուց հետո էլ Թուրքիան այդ ամենն ի գիտություն չի ընդունել, ինչին հետեւեց արդեն ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունը միաձայն»,–նշեց Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքագետը շեշտեց, որ բացի այն, որ բանաձեւի ընդունումը կապված է թուրք–ամերիկյան հարաբերությունների հետ, պետք է հատուկ նշել ԱՄՆ–ում Հայ Դատի գրասենյակի տարիների աշխատանքների կարեւորությունն այս հարցում։
«Ինչքան էլ Ցեղասպանության ճանաչումը ունենա ԱՄՆ–ի համար քաղաքական գործիք, այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքներն են դրա կարեւորությունը բարձրացրել».–պնդեց թուրքագետը՝ հիշեցնելով, որ այս բանաձեւը դեռ պետք է ուղարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ստորագրման համար։
Իսպիրյանի խոսքով՝ եթե Թրամփը չստորագրի, այն կրկին հետ է վերադառնում քվեարկության եւ այս անգամ եթե ընդունվում է ձայների 2\3–ի կողմից, ավտոմատ այն համարվելու է ստորագրված։
«Իսկ թե կստորագրի՞ Թրամփը, Սենատը նորից վետո չի դնի՞, դա արդեն կախված կլինի, ցավոք, թուրք–ամերիկյան բանակցություններից»,–եզրափակեց Իսպիրյանը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ