Թանկացում՝ հեղուկ գազի շուկայում. ով պետք է վերահսկի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում վերջին շրջանում գազալցակայանների կողմից սահմանած գները անհանգստացնում են վարորդներին: Արդեն մի քանի օր է, ինչ վարորդները դժգոհում են, որ բնական սեղմված գազով լիցքավորելու համար հիմա ավելի շատ են վճարում, քան օրեր առաջ: Օրինակ՝ 1.3 ծավալի գազաբալոնը գազով ամբողջությամբ լիցքավորելու համար վարորդն արդեն երկու օր է՝ վճարում է 4300 կամ 4400 դրամ՝ նախկին 3600 դրամի դիմաց: Հիմա էլ 20 դրամի չափով թանկացում է արձանագրվել հեղուկ գազի շուկայում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու օր է՝ հեղուկ գազի մեկ լիտրը 180 դրամից թանկացել է՝ դառնալով 200 դրամ, իսկ որոշ տեղերում նույնիսկ գազի մեկ լիտրը վաճառվում է 220 դրամով: Ուշագրավն այստեղ այն է, որ որևէ կառույց չի հետաքրքրվում, թե հեղուկ գազը տնտեսվարողը որքանով է վաճառում: Ի դեպ, գնագոյացման հետ կապված որևէ վերահսկողություն չունի նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ինչպես նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ