ԵՄ-ը ողջունում է Հայաստանում հակակոռուպցիոն ռազմավարության ներդնումը
Մենք ողջունում ենք Հայաստանում հակակոռուպցիոն համակարգի ներդնումը։ Այս մասին Քրեական օրենսգրքի հանրային քննարկումներում դեկտեմբերի 12-ին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Եկատերինա Դորոդնովան։
Նրա խոսքով՝ համագործակցությունը նոր Քրեական օրենսգրքի մշակման գործում արտացոլում է Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունների մակարդակը։ «Կարեւոր է գնահատել բռնության, կոռուպցիայի եւ հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարի ճանապարհային քարտեզի իրականացումը։ Մոտեցումները, որոնք մշակվել են, հաշվի են առնում Հայաստանի առանձնահատկությունները եւ ուղղված են գիտելիքների մակարդակի բարձրացմանը կյանքի իրավունքի պաշտպանության մասով, ինչը լրացնում է երկրի ջանքերը բարեփոխումների ճանապարհին»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին կառավարությունը հաստատել է Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը։
Նշենք, որ Երեւանում դեկտեմբերի 12-ին տեղի են ունենում Քրեական օրենսգրքի նախագծի հանրային քննարկումներ։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ