«Իմ քայլ»-ում խմբային տարանջատումները խորանում են
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը երեկ ամբողջությամբ ընդունվեց։ Չնայած այն իշխանության համար կյանքի-մահվան հարց էր, սակայն նախագիծը ստացավ 82 կողմ ձայն, որից մեկը անկախ հռչակված Արման Բաբաջանյանն էր։ «Իմ քայլի» 88 հոգանոց ֆրակցիայից 7-ը չմասնակցեցին քվեարկությանը, ոչ էլ, ինչպես Գևորգ Պետրոսյանը բնորոշեց, «կտակ» էին թողել գործուղումների մեկնելուց առաջ (նամակ, թե ինչպես են քվեարկում), ինչն «Իմ քայլ»-ում բուռն քննարկումների առիթ է դարձել։
Բացականերն էին Մարիա Կարապետյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արտակ Մանուկյանը, պետաիրավականի անդամ Արուսյակ Ջուլհակյանը, Մխիթար Հայրապետյանը, Կարեն Սարուխանյանը, Արեն Մկրտչյանը։ Իսկ առաջին ընթերցմանը Թագուհի Թովմասյանն էր գրանցվել, բայց չէր քվեարկել։ Նա ասաց․ «Կառավարման ակադեմիայում այդ ժամին դասի էի, որից չէի կարող բացակայել»:
Ի դեպ, վերջերս Նիկոլ Փաշինյանը խմբակցության նիստի ժամանակ դժգոհել էր ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի պահվածքից, թե իր համար հասկանալի չէ՝ ինչ է ուզում նա, և իմքայլականներն անորոշության մեջ չէին կողմնորոշվում՝ ինչպես քվեարկել։ Երկրորդ բացատրությունն էլ այն է, որ «Իմ քայլ»-ում, հակառակ հերքումներին, խմբային տարանջատումները գնալով խորանում են».
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ