«Օգտվեք այս հավելվածից, որ ԱԱԾ-ն, Կադաստրը, Նուպագաձին չգաղտնալսեն»․ Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը անդրադառնալով քաղաքացիների հեռախոսազանգերը գաղտնալսելու հարցին, գրել է․ «Գաղտնալսման վերաբերյալ։ Եթե նկատել եք, հարց է դրված ոստիկանությանը տալ հնարավորություն գաղտնալսել մարդկանց՝ առանց ԱԱԾ-ին դիմելու։ Նենց չի, որ առաջ ոստիկանները գաղտնալսելու հնարավորություն չունեին։ Հիմիկվա խնդիրն այն է, որ ոստիկանները դիմում են ԱԱԾ-ին, իսկ դա նշանակում է, որ անվտանգությունը ոչ միայն իր գաղտնալսված տվյալներն ունի, այլ նաեւ ոստիկանական տվյալները։ Այսինքն, էլի գալիս ենք էն հարցին, որ Հայաստանում ԱԱԾ-ն սուպեր-կառույց է։ Ինչը ինքնին անվտանգության խնդիր է։ Մյուս հարցն այն է, որը ոչ ոք չի ուզում լուծել, չկա ՈՉ մի հանրային վերահսկողության մեխանիզմ։ Գաղտնիության շղարշի տակ ինչ ասես կարող է կատարվել։ Եվ մենք այսօր պետք է ապավինենք միայն անվտանգության ղեկավարության բարձ բարոյական հատկանիշներին։ Այս ամենի մասին մի երկու խոսք կրկնեմ։ Եւ ընդհանրապես, հեռախոսով խոսացեք միայն երբ թելադրում եք, թե քանի կիլո գազար ա պետք առնել։ Մնացած դեպքերում խոսեք Signal հավելվածով։ Որ ձեզ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, կադաստրը, ԴԱՀԿ-ն, Նուպագաձին չգաղտնալսեն»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ