Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ Մաշալյանը
Եպիոսկոպոս Սահակ Մաշալյանը ստացել է ձայն, իսկ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը՝ ձայն։
Պոլսո Հայոց 85–րդ պատրիարքի ընտրությունը կատարել են 119 պատվիրակները։ Այդ պատվիրակները դեկտեմբերի 7–ին եւ 8–ին, որոնցից 17–ը ընտրվել են Պատրիարքության միաբանությունից, իսկ 102–ը՝ Պոլսո հայ համայնքի կողմից։ Աշխարհիկ պատվիրակներից 89–ը հենց Սահակ Մաշալյանի կողմնակիցներն են, այսինքն, արդեն դեռեւս 8–ին պարզ էր, որ պատրիարք է ընտրվելու հենց Մաշալյանը։
Պատրիարք ընտրելու համար պատվիրակների ընտրությանը մասնակցել է 13704 հայ։
Նշենք, 2019–ի որ մարտի 8-ին՝ 63 տարեկան հասակում Ստամբուլում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը։
Պատրիարքը երկար տարիներ գամված էր անկողնում եւ չէր կարողանում կատարել պարտականությունները։ Թուրքիայի կառավարության որոշմամբ պատրիարքի պարտականությունները իրականացնում է արք. Արամ Աթեշյանը։
Պատրիարքի մահից հետո տեղի ունեցան Պատրիարքական փոխանորդի ընտրությունները եւ պատրիարքական տեղապահ դարձավ եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։
Այնուհետ կազմվեց նախաձեռնարկ մարմին եւ դիմում տրվեց Թուրքիայի ՆԳ եւ Ստամբուլի նահանգապետարան՝ պատրիարքի ընտրության անցկացման համար։
Թուրքիայի ՆԳՆ–ը Հայոց պատրիարքարան ուղարկած կանոնակարգի մեջ սկանդալային սահմանափակում էր մտցրել, ըստ որի այս ընտրություններին չեն կարող մասնակցել Ստամբուլում ծնված եւ ներկայում աշխարհի այլ վայրերում ծառայող հայ հոգեւորականները։ Սա մեծ աղմուկ բարձրացրեց հայ համայնքում, սակայն այս սահմանափակումից հետո առանձնապես աղմկում չբարձրացրեցին եւ ընտրություններին գնացին թե արքեպիսկոպոս Աթեշյանը, թե եպիսկոպոս Մաշալյանը։
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, թե այս պայմաններում ընտրված պատրիարքին չի համարում իր պատրիարքը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ