430 մլն դրամ Երեւանում Ամանորի տոնակատարության համար. մայրաքաղաքի իշխանությունների արդարացումները
Երեւանի քաղաքապետարանի բյուջեն ամանորյա տոնակատարությունների համար կազմում է 158 մլն 512 հազար դրամ։ Բացի այդ, կառավարությունն այս տարի հատկացրել է ավելի քան 271 մլն դրամ, ինչը թույլ է տվել մեծացնել տոնակատարությունների մասշտաբները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 11-ին ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
Այսպիսով, Նոր տարվա տոնակատարության համար գումարով հատկացվում է 430 մլն դրամ։
Այնուհետեւ, մայրաքաղաքի իշխանությունների հասցեին բարձրացված քննադատության ֆոնին փոխքաղաքապետը շեշտադրել է այն, որ հենց քաղաքային բյուջեի ծախսերն են նախորդ 2 տարիների համեմատ կրճատվել 40 մլն դրամով։ Դա Վիրաբյանը նշեց ի պատասխան այն դիտողության, թե ներկա քաղաքապետը նախկինում քննադատում էր նախկին իշխանություններին ավելորդ ծախսերի համար։ «2017 թվականին քաղաքի բյուջեն տոնակատարության համար կազմել է 199 մլն 46 հազար դրամ, 2018-ին՝ 167 մլն 860 հազար դրամ։ Քանի որ փողերը հատկացվել են Երեւանում Նոր տարվա անցկացման համար, ապա տրամաբանական է, որ տոնի կազմակերպումն էլ պատվիրակվի քաղաքին»,- նշել է նա։ Փոխքաղաքապետը պարզաբանել է, որ կառավարության հատկացրած գումարը տոնակատարության համար անհնար է ուղղել այլ նպատակների, օրինակ՝ մայրաքաղաքի սոցիալական կամ կոմունալ խնդիրների լուծմանը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ