Ռուսաստանից Հայաստան տուրուղեւորությունների թիվը 2019-ին 24 տոկոսով աճել է
«ՏուրՍտատ» տուրիստական պորտալը ներկայացրել է 2019 թվականին ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ երկրների վարկանիշը:
Ռուսաստանից Հայաստան տուրուղեւորությունների թիվը 2019 թվականի 9 ամիսներին 24 տոկոսով աճել է՝ հասնելով մինչեւ 406 հազարի: Հայաստանը Ռուսաստանից արտագնա տուրիզմի վարկանիշում 21-րդ տեղում է: Այս տարի Ռուսաստանից արտասահման տուրիզմի առումով առաջատարներն են՝ Թուրքիան, Ֆինլանդիան եւ Ղազախստանը:
2019 թվականի 9 ամիսների արդյունքներով Ռուսաստանից զբոսաշրջիկների շրջանում տարածված երկրների թոփ տասնյակում են՝ Թուրքիան 5 մլն 675 հազար տուրուղեւորություններով, Աբխազիան (3 մլն 855 հազար), Ֆինլանդիան (2 մլն 695 հազար), Ղազախստանը (2 մլն 471 հազար), Ուկրաինան (1 մլն 857 հազար), Չինաստանը (1 մլն 712 հազար), Էստոնիան (1 մլն 348 հազար), Իտալիան (1 մլն 12 հազար), Վրաստանը (990 հազար) եւ Գերմանիան (977 հազար):
Ռուսաստանից արտասահման արտագնա տուրիստական ուղեւորությունների ընդհանուր թիվը 2019 թվականին աճել է 7 տոկոսով՝ հասնելով մինչեւ 35 մլն 200 հազարի:
Ռուսաստանից արտագնա տուրիզմի վարկանիշը կազմվել է տարվա առաջին 9 ամիսներին Ռուսաստանից արտասահման արտագնա տուրիստական ուղեւորությունների վիճակագրության վերլուծության արդյունքներով:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ